Բրիտանացի լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը հրաժարական է տվել՝ ընտրություններում իր կուսակցության անհաջող արդյունքներ արձանագրելուց հետո: Այս մասին նա հայտարարել է Sky News հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել եւ առայժմ միայն 127 տեղ կարող է զբաղեցնել խորհրդարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























