Եվրամիությունը Ուկրաինայի եւ Վրաստանի համար չի հանի վիզային ռեժիմը «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում, որը կկայանա մայիսի 21-22-ին Ռիգայում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։

«Մենք գիտենք, որ Ուկրաինան եւ Վրաստանը ցանկանում են հանել վիզային ռեժիմը, սակայն դա շատ հավակնոտ նպատակ է։ Ինչպես ասվում է զեկույցում, դրա համար շատ բան է արվել, սակայն դեռ շատ բան էլ առջեւում է»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵՀ-ն մայիսի 8-ին զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ Ուկրաինան ու Վրաստանը զգալի առաջընթաց են գրանցել վիզային ռեժիմը հանելու ճանապարհին, սակայն երկու երկրներն էլ դեռ օրենսդրության փոփոխությունների հետ կապված պայմաններ պիտի կատարեն։