ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 480.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.62 դրամ (նվազել է 6.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 742.63 դրամ (աճել է 9.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.43 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.83 դրամ, ոսկին՝ 18,355.61 դրամ, պլատինը՝ 17,474.17 դրամ:

Մայիսի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։