Երեւանում մայիսի 8-ին կայացավ «Չինարենի կամուրջ» մրցույթը։
Մրցույթը կազմակերպել էր Հայաստանում Չինաստանի դեսպանատունը եւ Վալերի Բրյուսովի անվան ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտը։ Իր ելույթում դեսպան Թիան Էրլունը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները հին պատմություն ունեն, իսկ այսօր կողմերի միջեւ միմյանց նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես լեզվի եւ մշակույթի ոլորտում։
Մրցույթի 8 մասնակիցներ չինարենով ճարտասանություն են կարդացել, ներկայացրել են գեղարվեստական համար եւ պատասխանել են հարցերի։
Մրցույթի հաղթողը շահել է գլխավոր մրցանակը՝ ճանապարհորդություն Չինաստան, որտեղ կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին։
Մրցանակները հանձնել են ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը։





























