ԱՄՆ-ը համոզում է Հունաստանին՝ չմասնակցել «Թուրքական հոսք» նախագծին, հաղորդում է The New York Times-ը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ պաշարների բյուրոյի ղեկավար Ամոս Հոքսթայնը պարբերականին տված հարցազրույցում առաջարկել էր Աթենքին ակտիվորեն մասնակցել Հարավային գազային միջանցքի նախագծին, որն իր մեջ ներառում է Տրանսադրիատիկ գազատարի շինարարությունը, որով ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա: Հոքսթայնը հայտարարել է, որ այդկերպ Հունաստանը կկարողանա մեծացնել իր գրավչությունը արեւմտյան ներդրողների աչքին եւ նվազեցնել ԵՄ կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից:
«Դա հրաշալի նախագիծ է Հունաստանի համար, քանի որ այն զգալի աշխատատեղեր է ստեղծում»,-հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:




























