Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե այս պահին որեւէ խոսք չկա Սիրիա ռազմական ներխուժման մասին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բինգյոլում եւ Էլազըղում նախընտրական հանրահավաքներից հետո Անկարա վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է լրագրողների հետ։
Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Թուրքիան ռազմական գործողություն է սկսելո՞ւ Սիրիայի դեմ, որին Դավութօղլուն պատասխանել է. «Դրանք սպեկուլյատիվ խոսակցություններ են։ Սիրիայում հավասարակշռությունն անընդհատ փոխվում է։ «Ընդդիմադիրներն» այս պահին ուժեղացրել են ճնշումը Լազկիյեի ուղղությամբ։ Ասադը գնալով թուլանում է։ Եւ որեւէ կերպ չի կարող խոսք լինել Թուրքիայի կողմից ռազմական ներխուժման մասին»,-ասել է Դավութօղլուն։




























