Շուշիի ազատագրումը մեր ժամանակների ամենակարեւոր հաղթանակն էր, որով սերունդները պետք է հպարտանան: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ֆոտոռեպորտաժ):
«Միշտ դիտարկել, որ ժողովուրդը սոված է, վերջն է, ակտուալ է եւ բացասական երեւույթ: Մենք կարողացել ենք ամեն ինչ չունենալով հանդերձ հաղթանակ տանել Արցախի պատերազմում: Հիմա էլ մենք շահեկան վիճակում ենք, քանի որ մեր երիտասարդները պաշտպանում են մեր երկրի սահմանները»,-ասաց նա:
Անդրադառնալով Հաղթանակի 70-ամյակին, Սահակյանը նշեց, որ այդ հաղթանակը արժեւորվել է հայ ժողովրդի համար. «Ցեղասպանությունից հետո մենք կարողացել ենք ոտքի կանգնել ու հաղթանակ տանել»:
Նա նշեց, որ իր հայրը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին. «Քանի որր ես տան ամենափոքրն էի, փոքր հասակում հպարտանում էի, որ հայրս տարբերվում է ուրիշներից, նրա մի ձեռքը չէր աշխատում: Երբ չափահաս դարձա, շատ հպարտությամբ էի նայում հորս»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:





























