1992 թվականին Շուշին, Արցախն ազատագրած հայ զինվորները դաստիարակվել են մարշալ Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի, Խանփերյանցի եւ Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի օրինակով: Այս մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը:

«Մեծ հայրենականում Հաղթանակը մեր բոլորինն է, եւ նրանք, ովքեր չեն հասկանում, դա վատ է հենց իրենց համար, եւ նրանց համար, ովքեր կեղծում են պատմությունը: Խորհրդային ժողովուրդը, եւ առաջին հերթին Խորհրդային միությունը, ամբողջ Եվրոպան ազատագրեցին ֆաշիզմից եւ նացիզմից»,- նշեց Շարմազանովը:

Նա նաեւ հավելեց, որ ճակատում գտնվող յուրաքանչյուր հայ հասկանում էր, որ պայքարում է ոչ միայն Մոսկվայի, Ստալինգրադի, Լենինգրադի, Վորոնեժի, Կիեւի, Մինսկի, այլ, առաջին հերթին, Լենինականի, Կիրովականի եւ Ալավերդու ազատագրման համար:

Հայաստանի Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշեց. «Եթե չլիներ այդ հաղթանակը, Երկրի վրա ոչինչ չէր լինի: Հայ ժողովուրդն առաջին իսկ օրերից ե՛ւ ցամաքում, ե՛ւ ծովում մասնակցել է ռազմական գործողությունների: Մենք հպարտ ենք, որ այդպիսի հրաշալի ընկերներ ունենք»: