Դդմաշեն-Ծաղկունք ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենան շրջվել է, մեկ մարդ մահացել է: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ մայիսի 8-ին ժ.17.30-ի սահմաններում 37-ամյա Էդգար Սամվելի Խաչատրյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, Սեւան-Զովաբեր ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով տեղում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է քննություն:

Հասանելի է
русский


























