Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպան Արլետ Կոնցեմիուսը հայտարարել է, թե իր երկրի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը նպատակ ունի փակել անցյալի խնդիրները։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպան Արլետ Կոնցեմիուսը Էրզրումում կազմակերպված մի կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է իրեր առաջ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը։

«Մեր խորհրդարանի կողմից ընդունված որոշումն ուղերձ էր՝ փակել նախկին խնդիրները եւ ապահովել համերաշխություն։ Այն ինչ որ մեկի դեմ չէր։ Մեր երկու մեծ թշնամիների Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ հիմա կարողացել ենք բարեկամ դառնալ»,-ասել է Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպանը։

Նշենք, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից 1915-ը որպես ցեղասպանություն ճանաչելուց հետո Թուրքիան Լյուսքեմբուրգից հետ է կանչել իր դեսպանին։