Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Մովսեսյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում կանխատեսում է արել մայիսի 12, 13 Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի համար:

«Իմ կարծիքով եզրափակիչ դուրս կգան «Բարսելոնան» և «Յուվենթուսը»:Իտալիայի չեմպիոնն այս տարի շատ ուժեղ է: Ես վստահ չեմ, որ եկող տարի այս ուժեղ կազմը կկարողանան պահպանել: Առաջին խաղում էլ էի ես կանխատեսել «Յուվեի» հաղթանակը:

Ինչ վերաբերում է մյուս զույգին, ապա ես կանխատեսել էի, որ «Բավարիան» կհաղթի նվազագույն հաշվով: Գուցե այդպես լիներ, եթե մրցավարը չլիներ: Ոչ մի վիճելի դրվագի կրկնապատկեր չտեսանք:  

Նեյմարը պետք է ստանար երկրորդ դեղին քարտը, այդ ժամանակ էլ չէր լինի «Բարսելոնայի» առաջին գոլը: Եզրափակչում երկրպագելու եմ «Յուվենթուսին»: Կարծում եմ` նրանք կհաղթեն, եթե մրցավարները խչանգարեն» - ասաց Մովսեսյանը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football