Լեհաստանում «Իրավունք եւ արդարություն» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ է անցել գործող նախագահից։
Ինչպես հայտնում է Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովը, Դուդան հավաքել է ձայների 34.76 տոկոսը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երկրորդ տեղում է ձայների 33.77 տոկոսով։
Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել 50 տոկոսից ավել ձայն, մայիսի 24-ին կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։





























