Ավան վարչական շրջանում 55-ամյա տղամարդուն առաստաղից կախված են գտել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջինս Դ. Մալյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է: Նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել:

Նրան հայտնաբերել է մայրը: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն: