ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 12-ին Սոչիում կընդունի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր նախագահը կընդունի Քերրիին»,- հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ նախքան այդ Քերրին եւ Լավրովը առանձնազրույց կունենա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























