Այսօր՝ մայիսի 13-ին, սկսվելու է Աբովյանի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին առաջադրումները: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիսի 17-19-ը:  Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:

Հանրապետականը որոշել է ընտրություններին սատարել Վահագն Գեւորգյանին, ով, ի դեպ, հայտնի է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը համարվում է «Կինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: