Ապրիլի 23-28-ը իտալական պետական Rai հեռուստառադիոընկերությունը Հայոց ցեղասպանության մասին 7 ռեպորտաժ է ցուցադրել: Այս մասին գրում է Roma Multietnica կայքը՝ վկայակոչելով Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքին:
Այսպես, ապրիլի 23-ին Rai 3-ը Միլանի համալսարանի պրոֆեսոր Բայկար Սիվասլյանի հետ հարցազրույց է ցուցադրել:
Ապրիլի 24-ին Rai խմբի մեկ այլ հեռուստակայան՝ Ալիք 54-ը, ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին ռեժիսոր Էնթոնի Գոլդբերգի փաստագրական ֆիլմը, որում ներառված են ոչ միայն պատմական փաստագրություններ, այլեւ բազմաթիվ հարցազրույցներ հայտնի գիտնականների հետ, այդ թվում՝ ծագումով թուրք:
Իսկ ապրիլի 24-ին Rai 3-ը Հայաստանի մասին 10 րոպե տեւողությամբ ռեպորտաժ է ներկայացրել:
Ապրիլի 28-ին Rai 3-ը հեռարձակել է լրագրող Մասսիմո Բերնարդինիի պատրաստած Հայոց ցեղասպանության մասին ռեպորտաժը՝ Սիենի համալսարանի պրոֆեսոր Մարսելո Ֆլորեսի մասնակցությամբ: Նույն տեսանյութը վերահեռարձակվել է երեք անգամ՝ Rai Storia, Ալիք 54 եւ Ալիք 23 հեռուստակայաններով:





























