ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հույս է հայտնել, որ 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի, հաղթանակի դեպքումիրենք կվերադառնան Սպիտակ Տուն: Այս մասին նա հայտնել է մայիսի 12-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բիլ Քլինթոնը հստակեցրել է, որ սկզբում Հիլարին պետք է հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների ընտրություններում, որից հետո ԱՄՆ նախկին քարտուղարը պետք է հաղթի նաեւ հիմնական ընտրություններում:
Բիլ Քլինթոնը, որը երկրի նախագահ է եղել 19993-2001 թվականներին, նշել է, որ իր տիկնոջ հաղթանակի դեպքում՝ «Սպիտակ Տուն վերադարձը հավասար է 100 տոկոսի», հաղորդում է Lenta-ն:

«Ստիտակ տունը լքելուց հետո իմ փորձը ցույց է տալիս, որ նախագահը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, խնդրում է, դու համաձայնում ես: Այնպես որ ես նման հրավերի հույս ունեմ»,-ասել է Բիլ Քլինթոնը: Նա վստահություն է հայտնել, որ Հիլարիի հաղթանակը նախագահական ընտրություններում դրականորեն կանդրադառնա երկրի վրա:

«Ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի հաղթել»,-ամփոփել է երկրի նախկին ղեկավարը: