Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր նոր զեկույցում նշում է, որ Չինաստանում դեռեւս տարածված են խոշտանգումները ոստիկանության բաժանմունքներում, թեեւ երկրում դրանց դեմ օրենքներ են ընդունվել:
Կազմակերպության տվյալներով, ձերբակալվածներից հաճախ ցուցմունքներ են կորզվում, նրանք կարող են մի քանի օր ձեռնաշղթաներով ամրացված լինել աթոռին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն Չինաստանի իշխանությունները պնդում են, որ ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգումների դիմող ոստիկանների թիվը վերջին տարիներին կրճատվում է:
Իրավապաշտպանները պնդում են, որ հենց օրենսդրությունն է թույլ տալիս ոստիկաններին խոշտանգել ձերբակալվածներին, քանի որ, օրինակ, նրանց կարելի է առանց մեղադրանք առաջադրելու պահել 37 օր:





























