Վաշինգթոնում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ։

Ի սկզբանե պլանավորվում էր, որ հանդիպմանը, որը կմեկնարկի Սպիտակ տանը, իսկ այնուհետեւ կշարունակվի Քեմփ Դեւիդ նստավայրում, ներկա կլինեն ծոցի 6 միապետները՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ ղեկավարները, սակայն Սաուդյան Արաբիայի թագավորը հրաժարվել էր մեկնել Վաշինգթոն։

Շատ փորձագետներ դա գնահատեցին որպես ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վատթարացումԱՄՆ-ը աջակցում է Եմենում հուսի ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած ռազմական գործողություններին, սակայն լիովին չի կիսում տարածաշրջանում Իրանի գերիշխանության դեմ պայքարելու Սաուդյան Արաբիայի նպատակներն ու խնդիրները ։Ֆորմալ առումով Սաուդյան Արաբիայի մերժումը պայմանավորված է հենց Եմենով։ Ինչպես պարզաբանել է երկրի արտգործնախարար Ադիլ ալ Ջուբեյրը, գագաթնաժողովը համընկել է այդ երկրում 5-օրհա հումանիտար զինադադարի հետ, իսկ թագավորը որոշել է մնալ տանը իրավիճակին հետեւելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ներողություն է խնդրել գագաթնաժողովից բացակայելու համար եւ նշել է, որ կուղարկի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նայեֆին եւ նրա տեղակալ Մուհամմեդ բեն Սալմանին։