Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորները մայիսի 13-ին Բուլղարիայի եւ Հայաստանի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պահպանության մասին երկու միջկառավարական համաձայնագիր են վավերացրել։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն։
Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերի 10-ին։ Փաստաթուղթը մշակվել է Բելառուսի եւ Հայաստանի պետական եւ ծառայողական գաղտնիքների անվտանգության պաշտպանության նպատակով։ Դրա իրականացումը կնպաստի բարեկամական հարաբերությունների ամրալդնմանն եւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը։





























