Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շանհայ` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 33-րդ նիստին:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական զարգացումները» թեմայի շուրջ:

Համաժողովին զեկույցով հանդես է գալու Տնտեսական մտքի եւ տնտեսական պատմության Ֆունդան հետազոտական ինստիտուտի տնօրեն Վեյ Սենը: