Նավթի համաշխարհային գները նվազում են՝ ներդրողների կողմից շուկայի գերհագեցածության մտավախությունների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,25 տոկոսով՝ հասնելով 60,35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,16 տոկոսով՝ հասնելով 66,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

«Շուկայի գերհագեցածության վերաբերյալ մտավախությունները զսպում են նավթի գների աճը»,-կարծիք է հայտնել Ayers Alliance Securities-ի վերլուծաբան Ջոնաթան Բարաթը, հաղորդում է Bloomberg-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները, առանց ռազմավարական պաշաչների, մեկ շաբաթում (մինչեւ մայիսի 8-ը) նվազել են 0,4 տոկոսով (2,2 մլն բարելով), հասնելով 484,8 մլն բարելի: