Forbes-ը կազմել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը։ Վարկանիշը կազմել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարիների ընթացքում ընկերության շահույթը եւ տարբեր ոլորտների շահույթի վրա ապրանքանիշի ունեցած ազդեցության գործակիցը։

Ցուցակում ընդգրկվել են 15 երկրների ապրանքանիշներ։ Վարկանիշի 50 տոկոսը ամերիկյան արտադրության ապրանքներն են։

Առաջին տեղում է ամերիկյան Apple ընկերությունը։ Նրա ապրանքանիշը երկու անգամ ավելի թանկ է Forbes-ի վարկանիշում տեղ գտած ցանկացած այլ ապրանքանիշից։ Նրա արժեքը գնահատվում է 145.3 մլրդ դոլար։ 2014թ. վերջին եռամսյակում ընկերությունը ողջ աշխարհում վաճառել է 7.8 մլն սմարթֆոն՝ առաջ անցնելով Samsung-ից, գրում է Gazeta-ն։

Երկրորդ տեղում է Microsoft ապրանքանիշը։ Նրա արժեքը գնահատվում է 69.3 մլրդ։ Ամենաթանկ ապրանքանիշերի եռյակը եզրափակում է Google-ը՝ 65.6 մլրդ դոլար։

4-րդ տեղում է  Coca-Cola ապրանքանիշը՝ 56 մլրդ դոլար, 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է IBM-ը՝ 49.8 մլրդ, 6-րդը՝ McDonald`s-ը՝ 39,5 մլրդ, 7-րդը՝ Samsung-ը 37,9 մլրդ, 8-րդը՝ Toyota-ն՝ 37,8 մլրդ, 9-րդ տեղում է General Electric-ը 37.5 մլրդ դոլարով, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է  Facebook-ը, որի ապրանքանիշը գնահատվում է 36.5 մլն դոլար։ Թոփ 20-ում տեղ են գտել նաեւ Disney, AT&T, Amazon, Louis Vuitton, Cisco, BMW, Oracle, Nike, Intel, Wal-Mart ապրանքանիշերը։