Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կոշիկի ֆաբրիկայում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 72-ի: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հաղորդել է AFP գործակալությունը:
Հրդեհն սկսվել է դեռ մայիսի 13-ի երեկոյան եւ 7 ժամ շարունակ հրշեջները չեն կարողացել մարել կրակը: Շենքն այրվել է եւ հնարավոր է փլվի, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը բռնկվել է վերանորոգման ընթացքում: Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը զոդման աշխատանքներն են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























