Մայիսի 15-ին նշվում է Կլիմայի միջազգային օրը: Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը հիմնվել է՝ ի պատասխան կլիման որպես կարեւոր ռեսուրս պահպանելու՝ օդերեւութաբանների կոչին, որն ազդում է ներկա եւ ապագա սերունդների բարեկեցության վրա:
Կլիմայի պահպանումն այսօր մարդկության առջեւ ծառացած գլոբալ խնդիրներից է: Գլոբալ տաքացումը, մթնոլորտում օզոնի մեծ քանակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային փոփոխությունները հանգեցնում են Երկրի կլիմայի վատթարացմանը:
Ըստ Calend-ի, ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացման դեպքում որքան արագ վրա կհասնի կլիմայի աղետալի փոփոխությունը: Սակայն, բնապահպանների եւ օդերեւութաբանների կարծիքով, մարդկությունն ունակ է հետաձգել այդ փոփոխությունները:





























