Հայաստանը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցվորներին 160 հազար եվրո փոխհատուցում կվճարի։ Այս մասին համապատասխան որոշումը ընդունվել է մայիսի 14-ին կայացած Կառավարության նիստում։
Մասնավորապես 52 հազար եվրո փոխհատուցում կվճարվի «Ղարիբյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, 44 հազար եվրո՝ «Բագրատյանն ու Զարիկյանցը ընդդեմ Հայաստանի» գործով եւ 64 հազար եվրո՝ «Ղասաբյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով։
Նշենք, որ բոլոր երեք գործերով հայցվորները փոքր կենտրոնում՝ Բյուզանդի փողոցի վրա, բնակարաններ ունեին։ Երբ 2000-ականների սկզբին Կառավարությունը որոշեց ապամոնտաժել շինությունները, քաղաքացիներին բնակարանների արժեքից շատ ավելի քիչ փոխհատուցում էին առաջարկել։





























