Թուրքիայի կառավարական գրեթե բոլոր կայքերը կիբերհարձակման են ենթարկվել 12 երկրներից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրքական կառավարական կայքերն արդեն 3 օր շարունակ կիբերհարձակման են ենթարկվում։

Կիբերհարձակման գլխավոր կետը գտնվում է Հարավային Կորեայում, չնայած նշվում է, որ հարձակում է տեղի ունենում թվով 12 երկրից։

Թուրքական կառավարության ինֆորմացիոն անվտանգության մասնագետները ուժեղացրել են կայքերի պաշտպանվածությունը եւ փորձում են պայքարել դեռեւս շարունակվող կիբերհարձակումների դեմ։