Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ջրատարում այսօր՝ մայիսի 14-ին, վաղ առավոտյան, հայտնաբերել են 18-ամյա տղայի դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը:

Նա նշեց, որ հայտնաբերվել է Սիսիանի բնակիչ 18-ամյա Հայկ Սահակյանի դին, վերջինս ժամանակավոր բնակվում էր Երեւանում վարձով տանը: Երիտասարդը եկել էր Սասունիկ՝ մասնակցելու ընկերոջ տարեդարձի արարողությանը, որը անց էր կացվում դեպքի վայրից 200մ վերեւ գտնվող սեփական տներում: Երեկոյան ժամը 22.00-ից սկսել են նրան որոնել: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել ջրատարում, ասում են, թե խնջույքից հետո տղան գինովցած է եղել: