Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել մանկական զբաղվածության օրենքում փոփոխությունների նախագծին, որը արգելում է աշխատանքի տեղավորել14 տարեկանից փոքր երեխաներին։ Ընդ որում օրենքը մի շարք բացառություններ է նախատեսում։
«Արգելքը չի գործի այն դեպքերում, երբ երեխան օգնում է ընտանիքին կամ ընտանեկան բիզնեսին, չի աշխատում վտանգավոր ոլորտում կամ աշխատում է արձակուրդների եւ դպրոցական պարապմունքներից ազատ ժամերին»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրենքը խախտող գործատուին կարող սպառնալ 300-800 դոլար տուգանք կամ 6 ամսից 2 տարի ազատազրկում։





























