Բելառուսին Բոլոնիայի եվրոպական բարձրագույն կրթական համակարգ ընդունելն առաջին դրական քայլն է: Այս մասին այսօր՝մայիսի 14-ին, Երեւանում ընթացող  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ Բելառուսը պետք է կյանքի կոչի իր կողմից ստանձնված պարտականությունները: 

«Իհարկե մենք եւս կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների այն կարծիքը, որ կա   բարեփոխումների անհրաժեշտություն, կան խնդիրներ: Հուսամ, որ երբեւէ չի բարձրացվի Բելառուսին եվրոպական բարձրագույն կրթական համակարգից հեռացնելու հարցը, եւ իրենք կիրկանացնեն այն պարտավորությունները, որոնց համար կա  նաեւ համապատասխան որոշում»,- ասաց Աշոտյանը:

ԿԳ նախարարի խոսքով՝ Երեւանում ընթացող  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի մեկնարկը դրական է, սակայն ամփոփումներ անելու համար դեռ վաղ է:

«Մեկնարկը դրական է, բոլորը աշխատում են, գոհ են, դեռ լավ է, բայց վաղ է ամփոփելու համար, որովհետեւ մինչեւ վերջին պահը քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը հենց երեւանյան հռչակագիր է կոչվելու եւ ուրվագծելու է ԵԲԿՏ-ի ապագան գալիք տարիների համար: