Հանրապետության տարածքում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. Արագությամբ:

Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15,

Լոռիում՝  գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Տավուշում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+22,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +12+15: