Գիտնականները հայտարարում են, որ տիեզերքում ջրային գոլորշին ի հայտ է եկել շատ ավելի վաղ, քան նախկինում էր համարվում: Հետազոտությանը նվիրված հոդվածը հրապարակվել է Astrophysical Journal Letters ամսագրում:
Նախկինում ենթադրվում էր, որ հելիումից ավելի ծանր քիմիական տարրերը ձեւավորվել են վաղ աստղերի կազմավորման եւ կենսագործունեության գործընթացում, այլ ոչ թե Մեծ պայթյունի ժամանակ: Սակայն հիմա աստղաֆիզիկոսները ենթադրում են, որ ջրային գոլորշին կարող էր ձեւավորվել Տիեզերքի կազմավորումից մեկ միլիարդ տարի անց, ինչը տիեզերական չափանիշներով այնքան էլ մեծ ժամկետ չէ:
Ըստ Gazeta-ի, հետազոտողների կազմած մոդելները ցույց են տվել, որ ջրային գոլորշին կարող էր վաղ Տիեզերքի մոլեկուլյար ամպերում ձեւավորվել շուրջ 27°C ջերմաստիճանի դեպքում: Դա նշանակում է, որ երիտասարդ Տիեզերքը կարող էր նույնքան ջրային գոլորշի պարունակել, որքան հիմա:





























