Գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, թե ինչու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հրաժարվում հարաբերություններ սկսել ոչ գրավիչ տղամարդկանց հետ, եթե անգամ հակառակ սեռի ավելի գեղեցիկ ներկայացուցիչները մերժում են իրենց:
Գիտափորձին մասնակցած կանանց նախ առաջարկել են հարցաթերթիկ լրացնել, որում ներառված հարցերը նման են ծանոթությունների կայքերի հարցերին: Այնուհետեւ նրանց ծանոթացրել են երկու տղամարդկանց նմանատիպ հարցաթերթիկներին՝ խնդրելով ընտրել նրանցից մեկին եւ հանդիպում նշանակել:
Երբ կինն ընտրել է իրեն դուր եկած տղամարդուն, հետազոտողներն ասել են, որ այդ թեկնածուն հրաժարվել է հանդիպումից, փոխարենը երկրորդ տղամարդն է հետաքրքրված իր հետ ծանոթությամբ:
Սակայն, ըստ Ingorming-ի, անգամ իրենց դուր եկած տղամարդու կողմից մերժվելու դեպքում կանայք հրաժարվում են պակաս գրավիչ տղամարդու հետ հանդիպումից: Հետազոտության հեղինակներն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ այն կանանց համար, որոնց դուր եկած տղամարդը մերժել է, ոչ շատ գրավիչ տղամարդու հետ ծանոթությունը նշանակում է խոստովանել, որ իրենք ավելիին արժանի չեն:
Գիտնականների կարծիքով, հենց նման պահվածքի պատճառով կանայք հաճախ անձնական կյանքի հետ կապված խնդիրներ են ունենում եւ չեն կարողանում հարաբերություններ կառուցել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:





























