Նախկինում աշխարհի ամենագեր տղամարդու տիտղոսին արժանացած 54-ամյա Փոլ Մեյսոնը, որն այդ տիտղոսից զրկվել է՝ հանուն սիրո 54 կգ նիհարելով, արդեն զբոսնում է իր հարսնացուի հետ եւ սելֆի անում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ապագա կնոջ՝ 50 կգ կշռող 41-ամյա Ռեբեկա Մաունթինի հետ նա լուսանկարվել է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում զբոսնելիս: Զգալիորեն նիհարելուց հետո Փոլը Նյու Յորքում ավելորդ մաշկի հեռացման վիրահատության է ենթարկվել: Ըստ Informing-ի, տղամարդուց 21 կգ մաշկ են հեռացրել, ինչից հետո նա Ամերիկայում եւս չորս շաբաթ կանցկացնի՝ վերականգնվելու համար: Բացի այդ, տղամարդուն առնվազն եւս մեկ նման վիրահատություն է սպասում:
Փոլ Մեյսոնը Ռեբեկայի հետ ծանոթացել է Facebook-ում, իսկ Skype-ով նրանց առաջին իսկ զրույցը մի քանի ժամ է տեւել: Դրանից հետո Փոլը որոշել է անպայման նիհարել: Այդ դժվարին գործընթացը 5 տարի է տեւել:





























