Թուրքիայի Չորում քաղաքի փողոցներից մեկում օդորակիչով դագաղի գովազդը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ օդորակիչով դագաղն ամենաշատը գրավում է երիտասարդներին, ովքեր սելֆի են անում դագաղի հետ, իսկ որոշ համարձակներ նույնիսկ հարմար տեղավորվում են դագաղում՝ փորձելով օդորակիչի արդյունավետությունը։

Օդորակիչով դագաղը ներկայացնող ընկերության պատասխանատուն հայտնել է, թե իրենց արտադրանքը մեծ պահանջարկ ունի այնպիսի գյուղերում, որտեղ չկան դիահերձարաններ։