Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը Մարդկային կապիտալի վարկանիշում (The Human Capital Report 2015), որը կազմել են Համաշխարհային տնտեսական ֆորումն ու Mercer ընկերությունը։ Վարկանիշում ընդգրկված են 124 երկրներ։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել Մարդկային կապիտալի ինդեքսը, որը հաշվարկում է 46 ցուցիչներ, այդ թվում՝ կյանքի մակարդակը, գրագիտությունը, կրթությունը, աշխատող ուժի որակավորումը եւ կյանքի տեւողությունը։
Ռուսաստանը 29-ն է, նախկին ԽՍՀՄ երկրներից նրան գերազանցում են Էստոնիան (16), Լիտվան (18) եւ Լատվիան (23-րդ տեղ)։
Առաջին տեղում Ֆինլանդիան է, նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան եւ Ճապոնիան։ Վարկանիշը եզրափակում են Մավրիտանիան, Չադը, Եմենը։





























