Ճապոնիայում կոլագենով մթերքները շատ տարածված են: Այդ երկրի կանայք հաճախ ռեստորաններում խոզի տոտիկներ, շնաձկան լողակներ եւ հավի կաշի են պատվիրում. այս բոլոր ուտեստները հարուստ են այդ բնական սպիտակուցով, որն օգնում է մաշկը հարթ եւ առաձգական պահել:

Իսկ հիմա Suntory գարեջրագործարանը կանանց առաջարկում է Precious անվանումով բաց գարեջուր, որը բացի 5% ալկոհոլից, նաեւ 2 գրամ կոլագեն է պարունակում:

Ըստ Kedem-ի, ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այդ ըմպելիքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կօգնի ավելի երիտասարդ եւ գեղեցիկ տեսք ունենալ՝ լրացնելով օրգանիզմում կոլգենի պաշարները, որոնք տարիքի հետ պակասում են: Նորույթը ճապոնական շուկայում հայտնվել է ապրիլի սկզբին: