Գիտնականները պարզել են, որ երկարատեւ լուսավոր օրը նպաստում է ճարպակալման զարգացմանն ու դրա հետ կապված հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են դիաբետը եւ սիրտ-անոթային հիվանդությունները:
Լուսավոր օրվա տեւողության արհեստական փոփոխությունը (օրինակ՝ գիշերային ժամերին լուսավոր սենյակում աշխատանքը) հանգեցնում է օրգանիզմի ռիթմերի աշխատանքում խափանումների, ինչի հետեւանքով մարդկանց մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջանում, հորմոնալ խախտումներ, իսկ, մասնավորապես, կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:
Իրենց ենթադրությունը հաստատելու համար գիտնականները գիտափորձ են անցկացրել մկների մասնակցությամբ, որոնց երեք խմբի են բաժանել: Առաջին սենյակը, որտեղ պահել են մկներին, լուսավոր է եղել օրական 12 ժամ, երկրորդը՝ 16 ժամ, իսկ երրորդը՝ մշտապես:
Ըստ Gazeta-ի, հինգ շաբաթ տեւած գիտափորձի վերջում այն մկները, որոնք օրեր շարունակ լուսավոր սենյակում են անցկացրել, սկսել են տառապել ավելորդ քաշից, չնայած սնվել են նույն կերպ, ինչ մյուս խմբերի կրծողները:





























