Գիտնականները V-VI դարերում բնակված 20-ամյա տղամարդու կմախք են ուսումնասիրել եւ պարզել, որ նա բորոտ է եղել: ԴՆԹ-ի անալիզից ու հիվանդության շտամը որոշելուց հետո պարզվել է, որ տղամարդը կարող էր լինել նրանցից մեկը, ովքեր Սկանդինավիայից բորն Անգլիա են բերել:

Էսեքս կոմսությունում հայտնաբերված տղամարդու կմախքի ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ նա բորոտ է եղել: Այդ մասին են վկայել նրա վերջույթների ոսկորների եւ ծնկահոդերի վնասվածքները:

Ըստ Gazeta-ի, բորոտների մնացորդներ նախկինում նույնպես հայտնաբերվել են Սկանդինավիայում եւ Անգլիայում, սակայն դրանք ավելի ուշ ժամանակաշրջանի են պատկանել: Գենետիկ անալիզը նաեւ ցույց է տվել, որ 3I տիպի հիվանդության կրողը ծնունդով Եվրոպայից է եղել, հնարավոր է՝ Հարավային Սկանդինավիայից: