Լոնդոնյան քաղաքային համալսարանի, Քարնեգի Մելոնի համալսարանի եւ Բոկոնիի համալսարանի հետազոտողները զգուշացնում են. Facebook-ում նոր ավտոմեքենայի լուսանկարների տեղադրումն ուրախությամբ կիսվելու լավագույն միջոցը չէ: Օգտատերերի մեծ մասը դա ինքնագովազդ կհամարեն եւ կորոշեն, որ սոցցանցում նման լուսանկար տեղադրող մարդը պարծենկոտ է:
Ըստ The Hindustan Times-ի, գիտնականները նշում են, որ դրական տեղեկություններով կիսվող մարդիկ ցանկանում են դուր գալ շրջապատին: Սակայն երբեմն հակառակ ազդեցությունն է լինում: Իրականում, շատերին դուր չի գալիս լսել ուրիշների հաջողությունների մասին:
MedDaily-ի փոխանցմամբ, Facebook-ում թանկարժեք հանգստի, նոր բնակարանի, ավտոմեքենայի կամ երջանիկ հարաբերությունների մասին հաղորդագրությունները հաճախ մյուս օգտատերերի նախանձն են առաջացնում: Միաժամանակ, շատերը սոցցանցերում միայն իրենց կյանքի դրական ասպեկտների լուրեր են տեղադրում: Հարկավոր է հիշել այդ մասին եւ փորձել չնախանձել ուրիշներին:





























