Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գալիբ Սալահզադեի գյուղական տանը խուզարկություն է անցկացվել։ Ինչպես գրում է haqqin.az-ը՝ Qafqazinfo-ի հղումով, Սալահզադեն հայտարարել է, որ վաղուց չի եղել այդ տանը եւ առհասարակ չի բնակվում այնտեղ ու գաղափար չունի, թե ինչպես են սպառազինությունները հայտնվել իր տանը։
Qafqazinfo-ի աղբյուրները հայտնում են, որ հայտնաբերվել են մեծ քանակությամբ փամփուշտներ, զենքի տարբեր տեսակներ։
Աղբյուրը հայտարարել է, որ այդ գործով զբաղվում է ոստիկանությունը։ Ինքը՝ պատգամավորը գործակալությանը հայտնել է, որ իր տանը ոչ մի խուզարկություն չի անցկացվել, եւ իրեն փորձում են վարկաբեկել։



























