Հունաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դիմիտրաս Մարդասը մայիսի 15-ին դատական հայց է ներկայացրել Bild գերմանական պարբերականի դեմ իր պատիվն ու հեղինակությունը վերականգնելու նպատակով։

Դատական հայցը հարուցվել է թերթի հրապարակած այն տեղեկության կապակցությամբ, որտեղ ասվում էր, որ քաղաքական գործիչը իբր թե Eurobank-ից Լյուքսեմբուրգում բացված հաշվեհամարին 80 հազար եվրո է փոխանցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հոդվածը ամբողջովին հերքվել է։ Ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացված է եղել փոխնախարարի եկամուտների հայտարարագիրը եւ բանկից համապատասխան տեղեկանք, որ ոչ փոխնախարարը, ո՛չ նրա կինը ոչ մի արտասահմանյան բանկ գումար չեն փոխանցել»,- ասված է Հունաստանի ֆիննախի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։