Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով քննչական խումբը նոր ղեկավար ունի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է մեղադրյալներից մեկի փաստաբանը։
«Այսուհետ քննչական խումբը կղեկավարի Նիկոլայ Տուտեւիչը»,- ասել է նա։
Իրավապահ մարմիններում գործակալության ունեցած աղբյուրն արդեն հաստատել է այս տեղեկությունը։
Նեմցովի փաստաբանը բացասաբար է արձագանքել քննչական խմբի ղեկավարի փոփոխությանը։





























