Բոլոնյան գործընթացի շնորհիվ իրականում մենք կյանքի ենք կոչում ազգամիջյան շփումներ հաստատելու քաղաքականությունը։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Եվրահանձնաժողովի՝ կրթության եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադամ Թայսոնը։
«Մենք պաշտպանում ենք Բոլոնյան գործընթացը, որը գործնականում ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք, փոխըմբռնում ստեղծելով, կյանքի կոչում համաձայնությունները։ Մենք ցանկանում ենք, որ Բոլոնյան գործընթացը խորանա, որպեսզի ուսանողները եւ համալսարանի անձնակազմը կարողանան շոշափել իրական պտուղները»,- ընդգծեց Թայսոնը։




























