Գործարար Սերգեյ Պոլոնսկու փաստաբան Սերգեյ Վալդին հայտարարել է, որ գործարարը Կամբոջայում կալանավորվել է Ռուսաստան արտահանձնելու խնդրագրի հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրան ձերբակալել են Կամբոջայի իշխանությունները ռուսական կողմի խնդրանքով արտահանձնելու համար։ Սերգեյը գտնվում է ռազմաբազայում, նրան կալանավորել է ռազմական ոստիկանությունը»,- մեջբերում է փաստաբանին  Business FM-ը։