Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 16:00-ից մինչեւ 16:30ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռինդ գյուղի գյուղապետ Հուսիկ Սահակյանը՝ ավելացնելով, որ հասցված վնասի չափերը ճշտվում են:
«Կարկուտը մոտ կես ժամ տեղաց, բայց լավ ավիրել ա, հիմա գյուղապետարանի աշխատակազմով գյուղով ման ենք գալիս, տեսնենք՝ մոտավոր ինչքան վնաս է հասցվել, բայց վիճակը շատ վատ ա»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ կարկուտի մասին ահազանգել են ԱԻՆ եւ գյուղնախարարություն:





























