Նաիրիտցիների՝ տարբեր բուհերում ուսանող այն երեխաները, ովքեր դիմել են ուսման վարձերի վճարումը հետաձգելու համար, ստացել են դրական դրական պատասխաններ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը։
«Նաիրիտցիների՝ տարբեր բուհերում ուսանող այն երեխաները, ովքեր դիմել են ուսման վարձերի վճարումը հետաձգելու համար, վարչապետի հանձնարարությամբ բոլորի դիմումները, առանց բացառության, բավարարվել են»,- ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ նաիրիտցիները պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խնդրել են նաեւ միջնորդել, որ բուհերում սովորող իրենց երեխաների ուսման վարձերի վճարումը գոնե մինչեւ ամսվա վերջ հետաձգվի, իսկ Փաշինյանը խոստացել է այդ մասին տեղեկացնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Նշենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:



























