Հանրապետության տարածքում մայիսի 17-ին առավելապես հյուսիսային եւ արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,

Կոտայքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,

Լոռիում՝  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25,

Արարատում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21: