Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանում Պաղետինի նախագահ Մահմուդ Աբասին «խաղաղության հրեշտակ» է անվանել, փոխանցում է Associated Press-ը։
Ինչպես նշվում է, պոնտիֆիկոսը Աբասին մեդալիոն է նվիրել, որը, նրա խոսքով, խաղաղության հրեշտակի խորհրդանիշն է, փոխանցում է Gazeta-ն։
Իր հերթին պաղեստինցի առաջնորդը Հռոմի Պապին երկու սրբերի մասունքներ է նվիրել, որոնք ապրել են Պաղեստինում Օսմանյան կայսրության օրոք։
Աբասը երկօրյա այցով ժամանել է Վատիկան այդ սրբերի սրբադասման արարողակարգին մասնակցելու համար։



























