ԱՄՆ-ը պատրաստ է ուժեղացնել իր մասնակցությունը Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։

«Մեր գլխավոր մեսիջը այն է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ավելի խորը ներգրավվել Մինսկի համաձայնագրերի կետերի կատարման հարցում»,-ասել է նա Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նա նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ նշել, որ ինքը հակված է պահպանել Մինսկի համաձայնագրերը։

«Սոչիում նախագահ Պուտինը պետքարտուղար Քերրիին վստահեցրել է, որ ցանկանում է պահպանել Մինսկի համաձայնագրերը։ Հիմա ամենակարեւորը, որ դա ոչ միայն բառերով ասվի, այլ գործով արվի»։